«Ոսկե ծիրանի» ժյուրին կղեկավարի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասը - Showbiz.am

«Ոսկե ծիրանի» ժյուրին կղեկավարի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասը

By

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կղեկավարի ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը: Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունից:

Օրեր առաջ ավարտված Վենետիկի 77-րդ կինոփառատոնում ֆիլիպինցի ռեժիսորը արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին՝ 4-րդ անգամ անմրցանակ չլքելով Լիդո կղզին: Նախորդ մրցանակների թվում էր Ոսկե առյուծը «Հեռացած կինը» (2016) ֆիլմի համար, որն ամիսներ անց ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ։ Ռեժիսորի պատվավոր մրցանակների թվում է նաև Լոկարնոյի կինոփառատոնի Ոսկե ընձառյուծը «Նախորդից» ֆիլմի համար, իսկ 2016-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում Դիասի «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմը արժանացավ Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի», ինչպես նաև 480 րոպե դիտումից հետո ևս տասնյակ րոպեներ հոտնկայս ծափահարությունների:

«Մենք հպարտ ենք հայտարարել, որ Լավ Դիասը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Առանձնահատուկ շեշտեմ, որ, ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնային ժյուրին կազմված է լինելու ոլորտի ճանաչված անուններից: Շատ շուտով հրապարակենք նաև փառատոնային մյուս մրցույթների ժյուրիների անունները»,- նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարվա հուլիսին փառատոնը ներկայացավ արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերով ու նախագծերով, որոնք անցկացվեցին  առցանց եղանակով հուլիսի 13-16-ը՝ մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը էլ կամավոր է գրվել». Նարինե Գրիգորյան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ դերասաններ...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Անբարոյական է նստել Մոսկվայի առանձնատներում և կառավարության թելադրանքով, Թուրքիայի աջակցությամբ պատերազմի կոչեր գրել». Գոհար Ավետիսյան

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Արցախի սահմանում Ադրբեջանի ձեռնարկած լայանածավալ ռազմական գործողություններին: «Այն ամենից...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Աղոթում եմ Հայաստանի համար»․ Քանյե Ուեսթն անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը Twitter-ում անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ «Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ...
Ավելին