«Որսալով ամռան վերջին պահերը». 51-ամյա Ջենիֆեր Լոպեսը բիկինիով լուսանկար է հրապարակել

Ջենիֆեր Լոպեսը լուսանկար է հրապարակել հանգստից՝ ցույց տալով անթերի կազմվածքը գեղեցիկ վարդագույն բիկինիով։
Ինչպես ներկայացնում է Daily mail-ը, 51-ամյա աստղը լուսանկարվել է ամերիկյան Հեմփթոնս քաղաքի լողափերից մեկում, որից քիչ հեռու գտնվում է իր ութ սենյակ ունեցող 10 մլն դոլարանոց առանձնատունը:

Ջեյ Լոն լուսանկարով կիսվել է իր միլիոնավոր երկրպագուների հետ՝ կից գրելով. «Որսալով ամռան մի քանի վերջին պահերը»:
Իր կազմվածքն իդելական պահելու հարցում նրան մշտապես օգնում է Նյու Յորքում աշխատող իր մարզիչը՝ Դևիդ Կիրսչը:

Տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում երգչուհին ասել էր. «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ մարզվելն օգնում է ինձ երջանիկ զգալ: Ես կարծում եմ, որ երբ հոգ ես տանում քո մասին և աշխատում ես առողջ մնալ, ավելի հեշտությամբ կարող ես հոգ տանել սիրելիներիդ համար: Այնպես որ մարզվելն ինձ համար առաջնահերթություն է»: