Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմիի» արձանիկի վրա և հայտնել, որ այքանով չի սահմանափակվելու (տեսանյութ)

Ամերիկացի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի» մրցանակաբաշխության արձանիկի վրա, տեսանկարահանել դա, ապա նաև ստացված հոլովակը հրապարակել Թվիթերի իր էջում։

Հոլովակում երևում է, որ ռեփերը մրցանակը դրել է զուգարանակոնքի մեջ։
«Հավատացեք, ես կանգ չեմ առնի»,- տեսանյութին կից գրել է հայտնի ռեփերը։

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Ուեսթի վերջին հրապարակումները զարմացնում են իրենց և կոչ են արել կանգ առնել։ Նրանց մի մասին անգամ ծիծաղեցրել է այն փաստը, որ ռեփերը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ։

Քանյե Ուեսթի վերջին շրջանում արված հրապարակումները բավական տարօրինակ են։ Օրինակ՝ դրանցից մեկում նա իրեն նոր Մովսես է հայտարարել և հրաժարվել նոր երաժշտություն թողարկել այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունները, որոնց հետ ինքը պայմանագիր է կնքել, իրեն չազատեն դրանց պարտավորություններից։ Արտիստը սոցիալական ցանցում նաև հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը՝ նախապես տպելով այն և կախելով իր պատին։