Անիտա Ցոյը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու այլ երաժիշտներ սատարել են Լուկաշենկոյին իրենց նոր երգով (տեսահոլովակ)

Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցինչները, որոնց թվում են Նիկոլայ Բասկովը, Դենիս Մայդանովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Բույնովը, Դիանա Գուրցկայան ու Անիտա Ցոյը, նոր տեսահոլովակեն ներկայացրել մարդկանց դատին: Երգը կոչվում է «Любимую не отдают», որով արտիստները աջակցել են Բելառուսի գործող իշխանությանը:

Նոր երգրում ու հոլովակում հիշատակվում են Բելառուսի քաղաքացիները, որոնք «միասին ապրում են իրենց հողի վրա` խաղաղության, սիրո և համերաշխության մեջ»: Կրկներգում, ինչպես նաև երգի վերնագրում հիշատակվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուշակենկոյի «Любимую не отдают» արտահայտությունը, որը նա արել էր օգոստոսի սկզբին ժողովրդին ու խորհրդարանին ուղղված ուղերձում: