Բրեդ Փիթի երիտասարդ ընկերուհին վերջ է դրել Անջելինա Ջոլիի նկատմամբ ատելության մասին խոսակցություններին

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթի ընկերուհին՝ գերմանացի մոդել Նիկոլ Պոտուրալսկին, ինստագրամյան էջում պատասխանելով օգտատերերից մեկի մեկնաբանությանը, վերջ է տվել  Անջելիա Ջոլիի նկատմամբ իր ատելության մասին խոսակցություններին, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 27-ամյա մոդելը հրապարակել է «Երջանիկ մարդիկ չեն ատում» գրառմամբ լուսանկար, որի մեկնաբանությունների բաժնում հետևորդներից մեկը քննադատել է նրան Փիթի նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին, ատելու համար։ Պոտուրալսկին պատասխանել է այս մեկնաբանությանը՝ նշելով, որ նա որևէ մեկին չի ատում, սակայն ավելի ուշ ջնջել է իր պատասխանը։

Սակայն օգտատերերից մեկն էլ, իր հերթին, մեկնաբանություն ջնջելը մանկամիտ պահվածք է որակել, և ծաղրով հորդորել է նրան Գերմանիայում մնալ։ Պոտուրալսկին որոշել է այս մեկնաբանությանը նույնպես պատասխանել և տեղեկացրել է, որ ջնջում է միայն այն մեկնաբանությունները, որոնք ատելություն են պարունակում։

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթի և Նիկոլ Պոտուրալսկիի սիրավեպի մասին լուրերը սկսել են շրջանառվել այն բանից հետո, երբ վերջիններս միասին Ֆրանսիայում գտնվող «Շատո Միրավալ» (Chateau Miraval) կալվածք են գնացել։

Ինչպես նկատում է աղբյուրը, Ֆրանսիայի հարավում գտնվող անշարժ գույքը մեծ նշանակություն ունի «Օսկար» մրցանակի 56-ամյա դափնեկրի համար, քանի որ հենց այնտեղ է 2014 թվականին ամուսնացել նախկին կնոջ՝ դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ։