Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան շնորհավորել են իրենց երեխաների ծննդյան օրը (տեսանյութ)

Այսօր 71-ամյա Ալլա Պուգաչովայի և 44-ամյա Մաքսիմ Գալկինի ընտանիքում տոն է: Նրանց դուստրը՝ Լիզան և որդին՝ Հարրին դարձան յոթ տարեկան:

Արդեն առավոտյան երկվորյակները շնորհավորանքներ էին ստանում իրենց ծնողներից: Մաքսիմն ու Ալլան նաև հաճելի անակնկալներ էին պատրաստել երեխաների համար: Իր ինստագրամյան միկրոբլոգում Մաքսիմը տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես է սկսվել երեխաների տոնական օրը: Տեսանյութը կարող եք դիտել ստորև`