Ջոն Լեջենդի կինը պատահաբար հայտնել է իրենց ապագա երեխայի սեռը

34-ամյա Քրիսսի Թեյգենը երեկ խոստովանել էր, որ ծանր է տանում երրորդ հղիությունը: Մոդելը մի քանի տեսանյութ էր հրապարակել իր ինստագրամյան էջի Stories բաժնում, որոնք ցույց էին տալիս, որ նա պառկած է անկողնում: «Չէի կարծում, որ անկողնային ռեժիմ ասվածը պետք է բառացի ընդունել: Ինձ թվում էր, որ դա նշանակում է, որ դու պարզապես հանգստանում ես տանը: Որ դա կարող է լինել բազմոցային ռեժիմ: Բայց ոչ, ես հասկացա, որ իսկապես անկողնային հանգստի կարիք ունեմ»,- ասել էր Քրիսին: Իսկ այսօր նա պատահաբար բացահայտել է իր ու Ջոն Լեջենդի 3-րդ երեխայի սեռը:

Քրիսին տեսանյութ է հրապարակել որում պատմել է իր վիճակի մասին: «Ես ստիպված եմ շատ պառկել անկողնում, ինչը տարօրինակ է, քանի որ երեխան առողջ է, նա արդեն բավականին մեծ է: Նա գուցե … (մոդելն օգտագործել է անգլերենի նա դերանվան արական տարբերակը)»,- և արագ զգալով, որ պատահաբար հայտնում է բալիկի սեռը, արագ ձեռքով փակել է բերանն ու ծիծաղել: