Քիմ Քարդաշյանը ներկայացրել է հղիների համար նախատեսված ներքնազգեստների նոր հավաքածուն

SKIMS-ի հիմնադիրը` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական կայքերի իր էջերում ներկայացրել է հղիների համար նախատեսված ներքնազգեստների նոր հավաքածուն:  Նշենք, որ հավաքածուն հանվել է վաճառքի սեպտեմբերի 16-ից:
Հավաքածուում ներառված է նաև  մայրերի համար հատուկ կրծկալ, որի ճարմանդները հնարավոր է հեշտությամբ արձակել երեխայի կերակրման ժամին: Հեռուստաաստղը հավաստիացրել է, որ խիտ հյուսվածքը չի կաշկանդի ապագա մայրերի շարժումները և նրանց անհարմարություն չի պատճառի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քարդաշյանը հայտնվել էր քննադատությունների թիրախում հենց այս հավաքածուի հետևանքով:
Կանայք հեղեղել էին հեռուստաաստղի միկրոբլոգը բացասական մեկնաբանություններով` նշելով, որ հղիության ընթացքում ապագա մայրերը պետք է մտածեն իրենց և փոքրիկի առողջության մասին, ոչ թե նիհար ու գեղեցիկ երևալու: