«Դիսնեյ»-ի ​​աստղ Էշլի Թիսդեյլը սպասում է առաջնեկին (լուսանկարներ)

Ընդամենը մի քանի ժամ առաջ 35-ամյա դերասանուհի ​Էշլի Թիսդեյլը երկրպագուների հետ կիսվել է բարի լուրով: Դերասանուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի նկար, որոնցում նա ակնայտորեն գիրացած է. այդպիսով նա հայտարարել է ընտանիքի մոտալուտ համալրման մասին:

Թիսդեյլի և նրա ամուսնու՝ Քրիստոֆեր Ֆրենչի համար երեխան առաջնեկը կլինի: Հիշեցնենք, որ Էշլին և Քրիստոֆերը սկսել են հանդիպել 2012-ի վերջին, իսկ ութ ամիս անց արդեն  հայտարարեցին իրենց նշանադրության մասին: Դերասանուհին ու երաժիշտն ամուսնացել են 2014-ի սեպտեմբերին: