Լեդի Գագան նկարահանվել է «Valentino»-ի նոր բույրի գովազդային արշավում (տեսանյութ)

«Valentino»-ն ներկայացրել է «Voce Viva» կանացի նոր օծանելիքը: Նոր բույրը ներառում է բերգամոտի, կոճապղպեղի, մանդարինի, գարդենիայի, մուշկի, վանիլի, կաղնու փայտի և այլ տարրեր:

«Voce Viva»-ի դեմքը Լեդի Գագան է: «Valentino» բրենդի յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութում նա զբոսնում է այգում և երգում: Որպես գովազդի սաունդթրեք ընտրվել է «Sine From Above» երգը, որը ձայնագրվել է նրա և Էլթոն Ջոնի կողմից ու ներառվել Գագայի վերջին ստուդիական «Chromatica» անունով ալբոմում: