Կորցերք 7 կգ՝ 7 օրում․ այս բոլոր կանոններին հետևելու համար կամքի ուժ է հարկավոր

«Դիետան միակ խաղն է, որը հաղթում ես կորցնելու շնորհիվ», ասել է աշխարհահռչակ դիզայներ Կարլ Լագերֆելդը։ Ավելորդ քաշը անհանգստացնում է գրեթե բոլոր կանանց ու աղջիկներին, սակայն դրանից ազատվելը հեշտ է, եթե դուք ունեք ուժեղ կամքի ուժ։
Այս դիետային հետևելու ընթացքում հարկավոր է օրական առնվազն 1.5 լիտր ջուր խմել ջրազրկումից խուսափելու համար, ինչպես նաև հնարավորինս շատ զբոսնել ու դրական հույզեր ստանալ, ինչը կօգնի չմտածել սննդի մասին:
Ինչպես արդեն նշվել է, այս սննդակարգը ենթադրում է կալորիաների ու մթերքի խիստ սահմանափակում, ուստի բոլոր կանոններին հետևելու համար կամքի ուժ է հարկավոր: Այնուամենայնիվ, այն կօգնի շատ արագ կարգի բերել կազմվածքը՝ թույլ տալով ընդամենը 7 օրում ազատվել մինչև 7 կգ ավելորդ քաշից:
Հարկ է հիշել, որ այս սննդակարգին հետևելու դեպքում օրվա ընթացքում հարկավոր է ուտել միայն նշված մթերքը՝ բաժանելով այն 3-4 մասի:

Առաջին օրվա սննդակարգը.

Դիետայի առաջին օրը հարկավոր է խուսափել սննդից և օգտագործել միայն հեղուկներ (թեյ, սուրճ, հյութեր և այլն): Կարելի է խմել ցանկացած ըմպելիք և ցանկացած քանակությամբ, բացի գազավորված ըմպելիքներից:

Երկրորդ օրվա սննդակարգը.

Սննդակարգի երկրորդ օրը հարկավոր է սնվել միայն հում բանջարեղենով: Այս դեպքում նույնպես քանակությունն անսահմանափակ է, սակայն ոչ մի դեպքում չի կարելի մթերքը ենթարկել ջերմային մշակման:

Երրորդ օրվա սննդակարգը.

Երրորդ օրը հարկավոր է սնվել նույն կերպ, ինչպես և առաջին օրը՝ բացառելով սնունդն ու օգտագործելով միայն հեղուկներ: Եթե նման սննդակարգին հետևելը շատ բարդ է, ապա կարելի է օրվա ընթացքում երկու անգամ բանջարեղենային սմուզի խմել:

Չորրորդ օրվա սննդակարգը.

Չորրորդ օրը հարկավոր է սնվել միայն թարմ մրգերով: Մրգերի քանակը սահմանափակ չէ, սակայն դրանք պետք է լինեն թարմ և չենթարկվեն ջերմային մշակման:

Հինգերորդ օրվա սննդակարգը.

Այս օրվա սննդակարգն ավելի բազմազան է, սակայն մթերքը կարելի է ուտել միայն որոշակի քանակությամբ: Հինգերորդ օրը կարելի է ուտել միայն 300 գրամ անյուղ խաշած միս, 100 գրամ կաթնաշոռ ու 3 հատ հավկիթ:

Վեցերորդ օրվա սննդակարգը.

Սննդակարգի նախավերջին օրը նույնպես հարկավոր է օգտագործել միայն ըմպելիքներ (անսահմանափակ քանակությամբ):

Յոթերորդ օրվա սննդակարգը.

«Շաբաթ» սննդակարգի վերջին օրը նախատեսված է օրգանիզմը նորմալ սննդակարգին նախապատրաստելու համար, ուստի այն կլինի բավական հարուստ ու բազմազան, սակայն միաժամանակ հնարավորինս դիետիկ:

Նախաճաշին կարելի է ուտել յոգուրտ ու ձվածեղ, ճաշին՝ հավով ապուր, հետճաշիկին՝ մրգեր, իսկ ընթրիքին՝ հունական աղցան: