Նաստյա Իվլեևային Աֆրիկայում շատ վտանգավոր միջատ է խայթել. նա պատմել է իր տանջանքների մասին

Հեռուստահաղորավարուհի, բլոգեր Նաստյա Իվլեևան իր ինստագրամյան էջում հայտնել է, որ Աֆրիկայում տեղի ունեցած նկարահանումների ընթացքում իրեն խայթել է ցեցե միջատը: Իվլեևայի խոսքով՝ ինքը չի նկատել միջատին ու նստել է դրա վրա, իսկ միջաստը խայթել է իրեն:

Դրանից հետո նրա մոտ ալերգիա է սկսվել: «Ամբողջ մարմինս՝ ոտքերս, ձեռքերս, իրանս ծածկվեցին բշտիկներով ու սկսեցին սարսափելի քոր գալ: Օրգանիզմս այդ կերպ է արձագանքել: Փառք Աստծո, որ հակաալերգիկ հաբեր կային»,- երկրպագուների հետ կիսվել է Նաստյան: