Ջենիֆեր Լոպեսը գեղեցիկ լուսանկարներով գովազդել է իր դիզայնով ստեղծված նոր կոշիկները

Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ինստագրամյան իր էջում գեղեցիկ ու սպորտային կազմվածքը ցուցադրող լուսանկարներ է հրապարակել՝ զուգահեռ գովազդելով նաև խոշիկների իր նոր հավաքածուն։

Հայտնի է, որ Լոպեսն այժմ համագործակցում է ամերիկյան DSW ընկերության հետ և դրա շրջանակում ներկայացնում է կոշիկների իր անվանական հավաքածուն։ Լուսանկարներից մեկում 51-ամյա աստղը կրում է իր հավաքածուից երկու նմուշ՝ օձի կաշվի նախշերով բարձրակրունկներ և սպիտակ մարզակոշիկներ։

Առաջին լուսանկարում Լոպեսը միայն սպիտակ վերնաշապիկ ու ներքնաշոր է կրում, երկրորդում նա առավել սպորտային տեսք ունի։

Հայտնի է, որ Լոպեսն իր սպորտային կազմվածքը կարողանում է պահպանել ամուսնու՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ կանոնավոր մարզասրահ հաճախելու շնորհիվ։