Սալմա Հայեքը Մեքսիկայի Անկախության օրվա առթիվ վարսերը կանաչ է ներկել (լուսանկարներ)

Ծագումով մեքսիկացի հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը Մեքսիկայի Անկախության օրվա առթիվ իր Ինստագրամում զվարճալի տեսանյութ է հրապարակել, գրում է Daily Mail-ը։

Տեսահոլովակում, որտեղ մեքսիակական երաժշտություն է հնչում, աստղը ցուցադրում է իր վարսերը, որոնք որոշ հատվածներում Մեքսիկայի Անկախության օրվա առթիվ կանաչ են ներկված։

«Մեքսիկա» գրությամբ շապիկով Հայեքը նաև ցուցադրում է իր պղպեղի տեսքով ականջօղերը և գոչում․ «Կեցցե Մեքսիկան» (Viva Mexico!)։

«Շնորհավոր Մեքսիկայի Անկախության Օրը: Կեցցե Մեքսիկան»,- տեսանյութին կից գրել է դերասանուհին։
Տեսանյութը ժամերի ընթացքում դիտել է ավելի քան 1,2 մլն մարդ։