Փոխնակ մոր վերաբերյալ լուրերը ճի՞շտ են. Եվգենի Պետրոսյանի կինն առաջին անգամ խոսել է այդ ամենի մասին

Սեպտեմբերի 16-ին Պետրոսյանն առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է երեխայի ծննդյան հետ կապված տեղեկությունը՝ Instagram-ի իր էջում տեղադրելով որդու լուսանկարը։
Երեխային տվել են Պետրոսյանի հոր անունը՝ Վահան։ Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ երեխային փոխնակ մայրն է ունեցել։ Սակայն Բրուխունովան հերքել է այդ վարկածը՝ պատմելով, թե ինչպես է իրեն հաջողվել երկար ժամանակ թաքցնել հղիությունը։

«Շնորհակալ եմ կարանտինին. ոչ ոք և ոչինչ չէր շեղում ինձ նոր մարդու հետ ծանոթանալու հետաքրքրական գործընթացից։ Գարնանը մեկնեցի ամենասպասված ճանապարհորդությանը, որտեղ ինձ մեկընդմիշտ պատասխանատու դեր էր վստահված՝ մոր դերը»,-գրել է Բրուխունովան իր ինստագրամյան էջում։
Նա շնորհակալություն է հայտնել իր էջի բաժանորդներին, որոնք տեսնելով իրեն «շատ ազատ զգեստով», ցույց չեն տվել, որ կռահել են իր հետաքրքիր վիճակի մասին ու չեն անհանգստացրել իրենց հարցերով։
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կռահել, բայց նրբանկատորեն լռել են։ Դա ինձ համար դժվար, բայց և ամենաերջանիկ ժամանակաշրջանն էր»,-գրել է Բրուխունովան։