Ի՞նչ աշխատանքով է պատրաստվում զբաղվել Դարթ Վեյդերի դերակատարը. երկրպագուները նման բանի չէին սպասում - Showbiz.am

Ի՞նչ աշխատանքով է պատրաստվում զբաղվել Դարթ Վեյդերի դերակատարը. երկրպագուները նման բանի չէին սպասում

By

Բրիտանացի դերասան Սփենսեր Ուայլդինգը, ով 2016 թվականին «Աստղային պատերազմներ. Պատմություններ» ֆիլմում կատարել է Դարթ Վեյդերի դերը, պատրաստվում է հրաժեշտ տալ Հոլիվուդին և հեռանալ կինոյից: 48-ամյա Ուայլդինգը, ով նախկինում պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է քիքբոքսինգով և բռնցքամարտով, հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ ակունքներին և կրկին զբաղվել այն գործով, ինչով զբաղվել է կարիերայի սկզբում ` պատուհաններ լվանալով:
Daily Star լրատվամիջոցը գրում է, որ դերասանը կարծում է` պանդեմիան կործանել է կինոարտադրությունը:
«Իմ դերասանական կարիերան դադարեց։ Եվ եթե ինձ անհրաժեշտ լինի աշխատանք, ես նորից կսկսեմ լվանալ պատուհաններ։ Ես գոռոզ չեմ։ Ես սիրում եմ մարդկանց, սիրում եմ, երբ շրջապատված եմ մարդկանցով։ Եվ եթե ինչ-որ մեկը պետք է լվանա պատուհանները, ապա ինչու ես չեմ կարող», — ասել է Սփենսերը։

Նա նաև դեմ չէ աշխատել դռնապան:
Դերասանը հավելել է, որ ինքը պետք է ապրուստի միջոց ունենա, քանի որ ունի երկու դեռահաս տղա և 27-ամյա դուստր, որոնց ապագան պետք է ապահովել:
Սփենսերը, Բացի Դարթ Վեյդերից, բազմաթիվ ոչ մեծ դերեր է խաղացել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Վիկտոր Ֆրանկենշտեյնը», «Գալակտիկայի պահապանները», ինչպես նաև «Գահերի խաղը» սերիալում:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է»․ Շոն Պեն

Արցախում տեղի ունեցող զարգացումներին հետևում են ոչ միայն արտերկրում մեր հայտնի հայրենակիցները, ովքեր իրենց պատմական հայրենիքին օգնում են ոչ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով ու հավատքով հաղթելու ենք: Հաղթում ենք»․ դերասան Կարո Հովհաննիսյանը նույնպես Արցախում է (լուսանկար)

Դերասան Կարո Հովհաննիսյանը սոցցանցային իր էջերում լուսանկարներ է հրապարակել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց և մակագրել. «Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից...
Ավելին