Հայտնի հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին (տեսանյութ)

Ամերիկացի թոփ-մոդել, հայտնի հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին՝ Ռուբինա Խանզադյանը, մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին և տպավորիչ ձևով անցել պոդիումով։ Ցուցադրության մի հատվածի կարճ տեսանյութը Ռուբինան տեղադրել է Instagram-ի իր էջում։
«Իմ սիրելի հատվածներից մեկը»,–տեսանյութին կից գրել է նա։

Նյու Յորքում կայացել է գարուն-ամառ 2021 նորաձևության շաբաթը։ Covid-19-ի համավարակի պատճառով այս տարի այն անցել է մի փոքր փոփոխված ձևաչափով, բայց այնուամենայնիվ եղել են թե՛ հյուրեր, թե՛ հանդիսատես, թե՛ օֆլայն-դեֆիլե։
Ամիսներ առաջ 23-ամյա Ռուբինան հայտնվել էր նորաձևության ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի` Harpers Bazaar–ի կատարյան տարբերակի շապիկին։ Ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Գրեգ Սուելսն էր, որը նկարահանել է Քիմ Քարդաշյանի Skims և KKW Beauty ապրանքանիշների գովազդային վերջին արշավները։
Ռուբինա Խանզադյանն առաջին հայ մոդելն է, որը մասնակցել է Victoria’s Secret կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին։