«Բալես, ես միշտ քո կողքին եմ, միշտ քեզ հետ». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը` դստեր 17-ամյակի առթիվ

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանն Ինստագրամի իր էջում տեսանյութեր է տեղադրել դստեր` Աննայի 17-ամյակի առթիվ նրան մատուցած անակնկալից: Տեսանյութերում երևում է, թե ինչպես է Աննան ուրախանում, երբ տեսնում է ծնողների նվերները:

Դերասանուհին տեսանյութերին կից գրել է. «Այսօր Անուլիս ծնունդ է…իմ մաքուր, զուլալ, պարզ հոգի ունեցող աղջկա: Բալես, քայլիր առաջ ու վստահ, ես միշտ քո կողքին եմ, միշտ քեզ հետ արդեն 17 տարեկան իմ հրեշտակ»:

Անահիտի ինստագրամյան հետևորդները ևս միացել են դերասանուհու շնորհավորանքներին և գեղեցիկ ու ջերմ շնորհավրանքներ թողել տեսանյութերի մեկնաբանության բաժնում։