Զվարճալի տեսանյութ Արուս Տիգրանյանի հարսանեկան արարողությունից

Ինչպես արդեն հայտնել էինք, լրագրող, հաղորդավարուհի Արուս Տիգրանյանն այսօր ամուսնանում է։ Արուսն Ինստագրամի իր էջում հարսանիքից տեսանյութ է հրապարակել, որում նա ճերմակ հարսանյաց զգեստով է։

Անմասն չեն մնացել նաև հաղորդավարուհու հարսանիքի հյուրերը, ովքեր ևս պարբերաբար նոր լուսանկարներ կամ տեսանյութեր են հրապարակում այս պահին տեղի ունեցող արարողությունից։ Իսկ դրանցից մեկն առանձնակի ուշադրության է արժանացել օգտատերերի կողմից, դրանում երևում է, թե հյուրերն ինչպես են ոչ ավանդական կերպով շնորհավորում նորապսակներին։

Հավելենք, որ զույգը որոշել է փախչել Երևանից և հարսանիքն անցկացնել Հայաստանի մարզերից մեկում։