Ջիջի Հադիդը նոր լուսանկարներ է հրապարակել՝ կլորացած փորիկով

Հայտնի մոդել Ջիջի Հադիդն ինստագրամյան էջում իր լուսանկարներն է հրապարակել նոր ու գեղեցիկ կարգավիճակում:
Մարդիկ հիացած մեկնաբանություններ են գրել մոդելին՝ նշելով, որ մայրանալ պատրաստվող աստղն ավելի է գեղեցկացել, դե իսկ Ջիջին անհամբերությամբ սպասում է իր ու երաժիշտ Զեյն Մալիքի դստեր ծննդին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 25-ամյա Ջիջի Հադիդի հայրը՝ Մոհամեդ Հադիդը շփոթության մեջ է գցել մոդելի երկրպագուներին: Իր ինստագրամյան էջում նա նամակ էր հրապարակել, որում ակնարկում էր, որ դուստրն արդեն երեխա է ունեցել: Իր տեղադրած բանաստեղծության մեջ Մոհամեդը ողջունել էր իր փոքրիկ թոռնուհուն:
«Բարև փոքրիկ թոռնիկ, ես եմ: Իմ սիրտը լցված է երջանկությամբ: Մաղթում եմ ձեզ արև ու լուսին: Մաղթում եմ քեզ ուրախ ժամանակներ: Իմացիր, որ պապիկը միշտ կողքիդ է, ես ամեն ինչ անելու եմ քեզ համար, սիրելիս»,- ասվում էր Մոհամեդ Հադիդի գրած տողերում։
Իհարկե, նման բացահայտումը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում, ովքեր այս արտահայտությունն ընդունեցել էին որպես հստակ ակնարկ այն մասին, որ Ջիջին արդեն մայր է դարձել:
Սակայն Մոհամեդը չէր հաստատել այս լուրը: Երբ նրա հետևորդներից մեկը մեկնաբանություններում հարցրել էր նրան, թե արդյոք նա դուստրն արդեն երեխա է ունեցել, նա պատասխանել էր, որ դեռ ոչ: