17 տարի անց Քրիստինա Ագիլերան խոսել է իր և Մադոննայի համբույրի մասին (18+ տեսանյութ)

2003 թվականին MTV VMA մրցանակի ամենավառ պահերից մեկը Մադոննայի ելույթն էր Բրիթնի Սփիրսի, Քրիստինա Ագիլերայի և Միսսի Էլիոթի հետ: Միասին նրանք կատարել են Like a Virgin և Hollywood երգերը։
Սակայն հանդիսատեսի մեջ տպավորել է ոչ միայն կոմպոզիցիայի կատարումը, այլև այն շոուն, որը նրանք կազմակերպել էին ելույթի ժամանակ։
Խոսքը, իհարկե, Մադոննայի և Սփիրսի, Ագիլերայի համբույրների մասին է, որոնք հանդիսատեսը երկար ժամանակ քննարկում էր: 17 տարի անց այս մասին Քրիստինա Ագիլերան որոշել է խոսել Զեյն Լոուին տված հարցազրույցում։

«Այդ ժամանակ ես, անկեղծ ասած, չէի մտածում այդ մասին։ Դե, երկու աղջիկներ համբուրվում են, ինչ կա դրա մեջ»,- ասել է երգչուհին հարցազրույցում։
Նշենք, որ այդ ժամանակ լրատվամիջոցները քննարկում էին միայն Մադոննայի ու Բրիթնի Սփիրսի համբույրը, իսկ Մադոննայի ու Ագիլերայի համբույրի մասին ոչ ոք չէր էլ հիշում։
Ագիլերան դա բացատրում է՝ պատմելով, որ այդ ժամանակ լրագրողները ցանկանում էին այդպիսով պրովոկացիայի ենթարկել Սփիրսի նախկին ամուսնուն՝ Ջասթին Թիբերլեյքին։