19-ամյա Միլի Բոբի Բրաունը հայտարարել է նշանադրության մասին

Stranger Things-ի աստղ 19-ամյա Միլի Բոբի Բրաունը ամուսնանում է. դերասանուհու սիրելին՝ Ջեյք Բոն Ջովին, նրան ամուսնության առաջարկ է արել: Աղջիկը ուրախալի լուրով կիսվել է Ինստագրամ սոցիալական ցանցում՝ հրապարակելով ապագա ամուսնու հետ սև ու սպիտակ լուսանկար։

Նկարում պատկերված է Միլին և Ջեյքը՝ գրկախառնված ծովափին։ Զույգը աներևակայելի երջանիկ տեսք ունի։ Պարզապես նայեք այս շքեղ ադամանդե մատանուն:

Հիշեցնենք, որ Միլի Բոբի Բրաունի և Ջեյք Բոն Ջովիի սիրավեպի մասին առաջին անգամ խոսվել է 2021 թվականի ամռանը։ Նախ երիտասարդը սոցիալական ցանցերում կիսվել է իրենց համատեղ լուսանկարով, իսկ դրանից հետո պապարացիները լուսանկարել են սիրահարներին իրար ձեռք բռնած։