Աստղագուշակ սեպտեմբերի 20-ի համար

Խոյեր
Այսօր աշխատելը շատ լավ է, իհարկե, քանզի հանգստյան օր է, ավելի լավ է հեռակա կարգով  աշխատել։ Այսպես գործընկերները մշտապես չեն շեղի ձեզ և կարող եք անել այն ամենը, ինչ պլանավորել եք:

Ցուլեր
Սիրելիի հետ վեճը, որը տեղի է ունեցել այսօր, կարող է հանգեցնել բաժանման, այնպես որ, եթե այդպիսի կտրուկ սցենարը ներառված չէ ձեր ծրագրերում, ապա վերահսկեք ձեզ:

Երկվորյակներ
Այսօր նույնիսկ ամենափոքր պատճառը կարող է առաջացնել նյարդային խանգարում, և հնարավոր է՝ լուրջ դեպրեսիա, ուստի չպետք է ուրիշների խոսքերը սրտին մոտ ընդունեք և ճանճից փիղ սարքեք:

Խեցգետիններ
Այն միտքը, որը կարող է առաջ գալ ձեր գլխում, մեծապես կնպաստի ձեր կողմից ներկայումս իրականացվող նախագծի աշխատանքին, և միևնույն ժամանակ կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը և որպես արդյունք նաև վճարը:

Առյուծներ
Էներգիան, որը բառացիորեն հորդում է ձեզնից այսօր, պետք է ուղղվի այն աշխատանքին, որը դուք երկար ժամանակ հետաձգել եք, օրինակ՝ բնակարանում ընդհանուր մաքրություն անելուն։

Կույսեր
Գործերը հնարավոր է պլանավորել միայն օրվա առաջին կեսին․ երկրորդը պետք է նվիրված լինի հանգստին, հակառակ դեպքում ռիսկ եք անում ամբողջովին կորցնել ձեր էներգիան և ուժասպառ լինել:

Կշեռքներ
Նույնիսկ ամենասիրված մարդիկ, ներառյալ ընտանիքի անդամները, որոնց հետ չեք ցանկանում վիճել, կարող են լարվածություն առաջացնել, ուստի լավագույնը նրանց հետ շփումն այսօր նվազագույնի հասցնելն է:

Կարիճներ
Այն պնդումները, որոնք այսօր ձեզ կարող են ներկայացնել ձեր շրջապատի մարդիկ, լավ հիմքեր կունենան, այնպես որ դուք պետք է հանգիստ լսեք նրանց և ճիշտ եզրակացություններ անեք:

Աղեղնավորներ
Կյանքից և աշխատանքից դժգոհության զգացումը, որը կարող է ձեզ այցելել այսօր, կթելադրվի ոչ թե իրական իրավիճակի, այլ գերծանրաբեռնվածության պատճառով։ Մի փոքր հանգստացեք և ամեն ինչ կանցնի:

Այծեղջյուրներ
Նույնիսկ մտերիմ ընկերների հետ շփվելիս չպետք է որևէ մեկի մասին բամբասեք ու նրան քննարկեք։ Ձեր խոսքերը անհայտ ձևով կհասնեն այդ մարդուն ու բախումն անխուսափելի կլինի։

Ջրհոսներ
Չնայած հանգստյան օրերին՝ դուք կունենաք շատ աշխատանք ու հոգսեր, բայց ամեն ինչ կկարողանան հասցնել միայն նրանք, ովքեր ճիշտ են բաշխում առաջադրանքները և ուշադիր պահպանում ժամանակացույցը:

Ձկներ
Այսօր ավելի լավ է հրաժարվել ընկերների հետ ժամանցից և ռոմանտիկ հանդիպումներից, ամենայն հավանականությամբ, դրանք չեն արդարացնի իրենց հետ կապված հույսերը, այլ ընդհակառակը՝ լրջորեն կհիասթափեցնեն: