ԶԼՄ-ներ․ Թոմ Հարդին խաղալու է գործակալ 007-ի դերը

Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ Թոմ Հարդին կդառնա հայտնի Ջեյմս Բոնդի նոր դերակատարը։

Լուրերն այն մասին, որ 43-ամյա դերասանը կփոխարինի Դենիել Քրեյգին, վաղուց կան: Ըստ The Vulcan Reporter- ի՝ Հարդիին այդ դերը առաջարկել էին դեռ հունիսին: Այնուամենայնիվ, պաշտոնական հաստատմանը պետք է սպասել 2020-ի վերջի կամ 2021 թվականի սկզբին՝ «Մեռնելու ժամանակ չկա» ֆիլմի թողարկումից հետո: Թոմ Հարդին չի թաքցնում, որ կցանկանար դառնալ հաջորդ գործակալը, բայց նա նախընտրեց չքննարկել դա՝ վախենալով, որ այդպես բաց կթողնի իր հնարավորությունը։ «Մենք սնահավատություն ունենք, որ եթե բացահայտորեն խոսում եք ձեր ցանկության մասին մասին, ուրեմն ինքնաբերաբար դուրս եք մնում մրցավազքից», – ասել է դերասանը Daily Beast-ին տված հարցազրույցում։