ԱՄՆ-ում կայացել է ամենամյա «Էմմի» մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

Ամերիկյան «Ժառանգները» սերիալն ԱՄՆ հեռուստատեսային ոլորտի ամենահեղինակավոր «Էմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, գրում է deadline.com կայքը:

Հայտնի է, որ այս տարի կայացած 72-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում առաջադրվել էին նաև «Թագը», «Սպասուհու պատմությունը», «Ավելի լավ է զանգեք Սոլին», «Օզարկ», «Սպանելով Եվային», «Մանդալորացին», «Տարօրինակ դեպքեր» սերիալները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգումհաղթող է ճանաչվել «Շիթս Քրիք»-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԱՄՆ հեռուստատեսային քննադատների ասոցիացիան էլ տարվա լավագույն սերիալ էր ճանաչել HBO սթրիմինգային ծառայության «Պահապանները» (Watchmen) սերիալը, որը հաղթել էր չորս անվանակարգերում:

«Էմմի 2020» մրցանակաբաշխության 26 անվանակարգերում առաջատար «Պահապանները» հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն սերիալ», «Նշանավոր հեռուստաֆիլմ կամ մինիսերիալ», «Նշանավոր նոր սերիալ» անվանակարգերում, իսկ ֆիլմի դերասանուհի Ռեջինա Քինգը մրցանակ է ստացել «Դրամայում անձնական նվաճումների» համար։

Մրցանակաբաշխությունը համարվում է հանրահայտ «Օսկար»-ի հեռուստատեսային ոլորտի համարժեքը: