Եվգենի Պետրոսյանի կինը պատասխանել է ամուսնուց առանձին ապրելու մասին հարցին

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, Ինստագրամում պատասխանել է իր հետևորդներից մեկի՝ ամուսնուց առանձին ապրելու մասին հարցին։

Բրուխունովայի լուսանկարներից մեկի մեկնաբանության հատվածում օգտատերը նշել է, որ վերջինս ամենուր մենակ է հայտնվում։

«Տպավորություն է՝ առանձին եք բնակվում»,- գրել է նա։

«Ինստագրամում տեսնում եք իմ կյանքի 5%-ը, բայց կարողանում եք եզրակացություններ անել։ Ինստագրամն ընտանիքի համար չէ։ Բայց ձեզ նման մարդիկ համառորեն հրաժարվում են դա հասկանալ»,- պատասխանել է Բրուխունովան։

Նշենք, որ ավելի վաղ Եվգենի Պետրոսյանը 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել էր նորածին որդու լուսանկարը։