Զենդայան ռեկորդ է սահմանել «Էմմի» մրցանակաբաշխության շրջանակներում

Ինչպես գիտեք, «Էմմի» մրցանակաբաշխությունը համարվում է հանրահայտ «Օսկար»-ի հեռուստատեսային համարժեքը: Այս տարի այն առցանց անկացվեց, բայց պակաս տպավորիչ չէր։

Իսկ դերասանուհի Զենդայան ռեկորդ է սահմանել «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում հաղթելով «Էյֆորիա» ֆիլմումում կերտած իր դերով՝ դառնալով «Էմմի» մրցանակաբաշխության պատմության մեջ այդ տիտղոսը նվաճած ամենաերիտասարդ դերասանուհին։ 24-ամյա ամերիկուհին վիրտուալ միջոցառմանը ներկայացել է աներևակայելի գեղեցիկ կերպարով: Գեղեցիկ փեշով և լայն բացվածքով զգեստը նրան դարձրել է մրցանակաբաշխության թագուհին: