Սինդի Քրոուֆորդի 19-ամյա դուստրը ցուցադրել է սլացիկ մարմինը` ծնողների և ընկերոջ հետ արձակուրդը վայելելիս

Հանրահայտ սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը, որը նույնպես հաստատուն քայլեր է անում մոդելային ասպարեզում, արձակուրդն անցկացնում է ծնողների և նոր ընկերոջ՝ ավստրալացի դերասան Ջեյքոբ Էլորդիի հետ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 19-ամյա մոդելը արձակուրդն անցկացնում է Մեքսիկայի Լոս Կաբոս հանգստավայրում: Գեղեցկուհուն լուսանկարել են կանաչ բիկինիով, երբ վերջինս լողավազանում սիրաբանելիս է եղել 23-ամյա դերասանի հետ:

Կայայի ծնողները՝ Քրոուֆորդն ու 58-ամյա Ռանդե Գերբերը, ևս նրանց կողքին են եղել: Ամերիկուհի 54-ամյա մոդելը նույնպես տպավորել է սլացիկ կազմվածքով: