«Vivienne Westwood»-ի նոր հավաքածուն, որի հագուստների մեծ մասը կարող են կրել թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ

«Vivienne Westwood»-ի նոր հավաքածուի կարգախոսն է. «Քիչ գնեք, հագնվեք, փոխարինեք միմյանց հետ հագուստը»:

Տրիկոտաժե հանդերձանքները, գծավոր վերնաշապիկները ու կոստյումները ստեղծված են unisex տարբերակով։ Այսօր նույնպես ապրանքանիշը հայտարարել է, որ այժմ տարեկան միայն մեկ հավաքածու կցուցադրի՝ առանց սեզոնի և սեռային հստակ տարանջատման։