«Գիշերային լող». Քիմ Քարդաշյանը լողազգեստով լուսանկարների նոր շարք է հրապարակել (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է գեղեցիկ լուսանկարների նոր շարք, որում ի ցույց է դնում գայթակղիչ մարմինը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 39-ամյա Քարդաշյանը պառկած է լողավազանում ու կրում է օձի կաշվի նախշերով լողազգեստ:
«Գիշերային լող»,- լուսանկարներին կից գրել է հայազգի աստղը:

Նշենք, որ վերջին շրջանում Քարդաշյանի և նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ընտանիքում ճգնաժամային իրավիճակ է: Չորս համատեղ երեխա ունեցող ծնողները փորձում են խուսափել բաժանումից: