Ինչպե՞ս է դա հնարավոր․ «Bottega Veneta»-ն թղթե, բայց անջրանցիկ պայուսակ է ներկայացրել

«Bottega Veneta» բրենդը թողարկել է թղթից պատրաստված պայուսակ: 2020 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի մեջ ներառված էկոլոգիապես մաքուր այս պայուսակը, որը 100%-ով ենթակա է վերամշակման։

Պայուսակն իր տեսքով նման է ապրանքանիշի հայտնի ու արդեն դասական դարձած մոդելին: Աքսեսուարը կարող է կարճատև և շուտ վնասվող թվալ, բայց այն անջրանցիկ է և ներսից պատված է հորթի կաշվով: Թղթե պայուսակն այնքան էլ մատչելի չէ․ այն արժե 2100 դոլար։