Հռոմի Պապ Ֆրանցիսկը աջակցել է ԼԳԲՏ համայնքին. «Աստված սիրում է ձեր երեխաներին»

Հռոմի Պապ Ֆրանցիսկը ԼԳԲՏ համայնքին ընդառաջ հերթական քայլն է արել, որը դարեր շարունակ ժխտվել է կաթոլիկ եկեղեցու կողմից և ընկալվել որպես լուրջ խնդիր, որի դեմ պետք է պայքարել: Նախօրեին 83-ամյա քահանայապետը Վատիկանում հանդիպում է ունեցել ԼԳԲՏ մարդկանց ազգականների աջակցության խմբի ներկայացուցիչների հետ և դիմել նրանց ծնողներին:
«Աստված սիրում է ձեր երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան»,-Հռոմի Պապ Ֆրանցիսկը աջակցել է ԼԳԲՏ համայնքի հարազատներին ու մերձավորները:

Իտալական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն ՝ հանդիպմանը քահանայապետը նաև լսել է աջակցության խմբի հիմնադիր Մարիա Գրասսիի պահանջները:
Նա պատմել է պապին` եկեղեցու կողմից չընդունվելու մասին, որի հետ շատ ընտանիքներ են բախվել, ինչպես նաև ցանկություն է հայտնել կամուրջ ստեղծել դեպի եկեղեցի, որը կօգնի աստիճանաբար հեռանալ ԼԳԲՏ անձանց նկատմամբ վատ վերաբերմունիքց: