«Մենք ատամներով պահում ենք, որպեսզի հանկարծ չգնանք դեպի անդունդ».Անահիտ Սիմոնյանը երկար լռությունից հետո  անկեղծանում է

Անահիտ Սիմոնյանն արդեն երկար ժամանակ է, ինչ հանդես չի գալիս հարցազրույցներով, սակայն Showbiz.am կայքի հետ զրույցում տևական լռությունից հետո նա որոշեց կիսվել ստեղծագործական նորություններով, պատմել իր բրենդի՝ փոքր-ինչ ծանր վիճակի, նոր բիզնեսի ու որդու  հետ կապված մտահոգությունների մասին:

Կարանտինով պայմանավորված երկարատև ստեղծագործական դադարից հետո Անահիտը կուրախացնի շուտով իր երկրպագուներին նոր երգով:
«Նոր երգ ունեմ, որի հիման վրա մտածում եմ նկարահանել տեսահոլովակ: Եգը ռուսերեն լեզվով է: Կարանտինի ընթացքում դժվարություններով, բայց միևնույն է կարողացանք ձայնագրել երգը: Միևնույնն է, ինձ համար ամենից շատ կարևոր է երգը, և երգարվեստը չեմ պատրաստվում թողնել, դրա համար ձայնագրել եմ այդ երգը ու շարունակելու եմ երգել: Տեսահոլովակը կնկարահանվի Հայաստանում: Դրա սցենարը քննարկման փուլում է դեռ, բայց չեմ կարծում, որ տեսահոլովակը հերոս կունենա. հիմա ժամանակները փոխվել են, ամեն ինչ գեղեցիկ է մինիմալիզմի մեջ, կարծում եմ այդպես մինիմալիստական տեսահոլովակ կլինի»,- պատմում  է Անահիտը:

Կարանտինի ընթացքում ամենից շատ տուժած ոլորտներից մեկը նորաձևությունն է։ Երգչուհին նաև կիսվում է իր ապրանքանիշի ունեցած խնդիրներով ու նորություններով:
Համաճարակը բավականնին մեծ հարված է հասցրել Անահիտի բրենդին:
«Իհարկե, մենք էլ ենք տուժել, բայց դրանից չենք հուսահատվել, որովհետև մեծ կամզակերպություններ սննկացան ու փակվեցին, իսկ մենք հերոս էինք, որ ուղղակի դիմացանք այս շրջանին: Շատ դժվար է, մենք ունեինք խանութներ, սակայն դրանցից մեկը, որը գտնվում էր Ռիո Մոլում, փակվեց:  Իհարկե, հիմա, բնականաբար, նվազել է պահանաջարկը, այնպես չէ, ինչպես կարանտինից առաջ էր, բայց մենք ատամներով պահում ենք, որպեսզի հանկարծ չգնանք դեպի անդունդ»,-պատմում է նա:

Շատ ապրանքանիշեր, կարանտինի հետևանքով փոխեցին իրենց գնային քաղաքականությունը. ոմանք կիրառեցին աննախադեպ զեղչեր, մնացածի մոտ էլ եղան թանկացումներ: Անահիտը հավատացնում է, որ իր ապրանքանիշը ոչ մի փոփոխության չի դիմել գնային համակարգում. «Գնային քաղաքականության վրա չի ազդել այս վիճակը, գներն ընդհանրապես չեն փոխվել, առայժմ պահում ենք մեր գնային համակարգը, որովհետև մենք ի սկզբանե շատ շատերից ավելի մատչելի գներով ենք վաճառել ամեն բան, որպեսզի հասանելի լինի բոլորին:
Քաղաքում մարդիկ կան, որ լեգենդներ են տարածում իբրև աստղաբաշխական թվեր են մեզ մոտ, բայց բացարձակ նման բան չկա, շատ մատչելի գներ են: Օրինակ, դիմակները՝ բոլորը 3 հազար դրամ են»: 

Անահիտը նշում է, որ արդեն սկսվել են աշխատանքներն, ու ամիսներ անց նա կներկայացնի ձմեռային նոր հավաքածուն:
«Հիմա աշխատում եմ ձմեռային հավաքածուի վրա: Հավաքածուն առանձնահատուկ է լինելու հայկական մոտիվներով, արդեն մի քանի տարի շարունակ մենք հենց դրանով ենք առանձնանում, որովհետև համատեղում ենք հայկականն ու նորաձևը:
Դիմակների նոր տեսականի կլինի: Քանի որ կարանտինը երկարաձգվեց մինչև հունվար, կլինի նաև դիմակների ձմեռային հավաքածու»,-մանրամասնում է դիզայները ու նաև պատմում, որ նոր բզինես է սկսել` հիմնել է արագ սննդի կետ:

Հիշեցնենք, որ վերջերս համացանցնում բավականին իրարանցում էր առաջացրել Անահիտ Սիմոնյանի որդու լուսանկարը, ով դպրոց էր գնացել մայրիկի մոդելավորած դիմակով: Բանն այն է, որ դիմակը թափանցիկ էր, ինչն էլ քննադատությունների ու քննարկման առիթ էր դարձել:

«Իմ անձնական կարծիքն է, որ դիմակը այդքան էլ պաշտպանիչ միջոց չի: Ինչպես պահանջել է պարետը մեր դիմակները նույնպես եռաշերտ են, սակայն այնպիսի կտոր է, որը թույլ է տալիս երեխաներին շնչել:
Չեմ կարծում, որ արտաշնչած, միկրոբներով լի օդը շնչելը կարող է անվնաս լինել: Բացի այդ շատ երեխաներ ունեն շնչառական խնդիրներ, օրինակ իմ երեխան էլ ունի քթի ադենոիդներ, ինչը շնչառական խնդիր է: Նման խնդիր ունեցող երեխաների համար դիմակը պատժի պես մի բան է: Կարծում եմ, որ մենք առաջինը պետք է մտածենք մեր երեխաների առողջության մասին»,- կիսվում է նա և հավելում․ «Չեմ ցանկանում երեխայիս տանջել, իսկ դպրոց չգնալն էլ շատ սխալ է, որովհետև այս ամենի պատճառով ուսումը շատ է տուժել և, երեխային չուղարկել դասի դիմակի պատճառով, ճիշտ չէ»:

Իր խոսքը Անահիտ Սիմոնյանը եզրափակում է` պատմելով, որ որդին մեծ սիրով է գնում դպրոց, շփվում ընկերների հետ ու նաև հաճախում է դասապատրաստման` մայրիկի զբաղվածության պատճառով:

 

Հեղինակ` Տաթևեր Լազարյան