Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը հանդիպում է ռուս դերասանուհու հետ․ մանրամասներ

«Կինոտավր» փառատոնն ավարտվել է, սակայն այդ օրերին Սոչիում տեղի ունեցած իրադարձությունները շարունակվում են քննարկվել մինչ այսօր։ Փառատոնի ընթացքում սկսեցին խոսել որոշ հայտնիների հնարավոր սիրավեպերի մասին, բայց ամենաքննարկվածը՝ դերասանուհի Յուլյա Պերեսիլդի և միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հնարավոր սիրավեպն է։

Շատերն են դերասանուհուն նկատել Ռոման Աբրամովիչի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք ամենուրեք ուղեկցում էին Յուլյային, կատարում նրա խնդրանքներն ու մոտ չէին թողնում պապարացիներին։ Որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ գործարարն ու դերասանուհին արդեն միասին են ապրում։ Զույգի սիրավեպի մասին առաջին լուրերը սկսեցին տարածվել մոտ երեք տարի առաջ։ Աբրամովիչին բազմիցս նկատել են այն միջոցառումների ժամանակ, որոնց մասնակից կամ ներկա է եղել Յուլյան։ Դերասանուհին անդրադարձել է շրջանառվող լուրերին ու ասել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, բայց շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները հակառակն են փաստում։