Պապարացիները լուսանկարել են Քեթի Հոլմսին իր նոր սիրեցյալի հետ զբոսնելիս․ ո՞վ է նա

Նախօրեին պապարացիները լուսանկարել են հոլիվուդյան 41-ամյա դերասանուհի Քեթի Հոլմսին իր նոր սիրեցյալի՝ 33-ամյա ռեստորանային գործարար Էմիլիո Վիտոլոյի հետ զբոսանքի ժամանակ:

Զույգի սիրավեպի մասին հայտնի է դարձել բոլորովին վերջերս. Քեթին ու Էմիլիոն հանդիպում են ընդամենը մի քանի շաբաթ: Այնուամենայնիվ, նրանք ամենևին չեն ամաչում հասարակության առջև իրենց զգացմունքները ցույց տալուց։ Ինչպես ասում են նրանց մոտ կանգնած մարդիկ, Քեթին և Էմիլիոն սիրահարված են և գրեթե անբաժան են։ Զույգի ծանոթության հանգամանքներն անհայտ են, բայց, ամենայն հավանականությամբ, նրանք հանդիպել են Emilio’S Ballato ռեստորանում, որտեղ հաճախ են լինում հայտնիները: Այն պատկանում է Էմիլիոյին և իր հորը, բայց նա նաև աշխատում այնտեղ որպես խոհարար: