Ոսկի, շափյուղա և տիտան. Մեծ Բրիտանիայում ներկայացվել է աշխարհի ամենաթանկարժեք ականջակալներից մեկը

Չինական QDC ընկերությունը ներկայացրել է Blue Dragon (Կապույտ վիշապ) կոչվող գերթանկարժեք ականջակալները, որոնց ստեղծման համար դիզայներներից մոտ 18 ամիս է պահանջվել, գրում է luxurylaunches.com կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ականջակալները պատրաստված են տիտանից, դրա գլխիկներից  յուրաքանչյուրի վրա հատուկ տեխնիկայով կողք-կողքի ընդհանուր 800 շափյուղ է շարված: Կապույտ մակերեսի տակից էլ առանձին հատվածներում 18 կարատանոց ոսկին է երևում:

Ականջակալները թանկարժեք քարերի, յուրահատուկ եռաչափ դիզայնի և գույնի շնորհիվ վիշապի կաշվի է նմանվում: Նշվում է, որ այն նաև որակյալ ձայն է ապահովում:

Հայտնի է, որ Մեծ Բրիտաիայում ներկայացված այս ականջակալները հնարավոր է ձեռք բերել 12 199 եվրոյով (15 700 դոլար):