Արևիկ Ուդումյանը երեխայի է սպասում

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի ընտանիքում համալրում է սպասվում. Արևիկը բալիկի է սպասում։

Հաղորդավարուհու ինստագրամյան էջում արված հրապարակումներից պարզ է դառնում, որ Արևիկը գեղեցիկ կարգավիճակում է։
Հիշեցնենք, որ Արևիկն ու իր ամուսինը՝ իրավաբան Արամ Վարդևանյանը ամուսնացել են 2015թ.-ին։ Զույգն ունի մեկ որդի՝ չորսամյա Ռուբենը։