Երգի պրեմիերա. Լյուբով Ուսպենսկայա` «Я слишком тебя любила»

««Ի՞նչ նորություններ կան»,- հարցնում է Ֆեյսբուքը` չպատկերացնելով անգամ հարցի ողջ դրաման: Առավոտյան նոր երգ է հրապարակվել: Սա Լյուբով Ուսպենսկայայի երգ-խոստովանությունն է՝ նվիրված նրա դստերը: Խոսքերն իմն են, ցավը նրանը»,- իր ֆեյսբուքյան էջում նոր երգին կից գրել է դրա խոսքերի հեղինակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Բազմիցս գրել ենք այն մասին, որ Լյուբով Ուսպենսկայան ու իր միակ դուստրը լուրջ կնֆլիկտներ ունեն: Երգչուհին պնդում է, որ դուստրը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է: Մոր ու դստեր հարաբերությունները լարված են ու բարդ` նրանք անգամ այլևս չեն շփվում: Ահա, թե ինչու է երգչուհին ներկայացրել այս երգ-խոստովանությունը: