Ե ՞րբ շուկայում կլինեն Tesla ինքնակառավարվող մեքենաները. Իլոն Մասկ

Tesla ու SpaceX ընկերությունների հիմնադիրը խոստանում է 3 տարի հետո շուկա հանել Tesla ինքնակառավարվող մեքենաները։
Դրանք կարժենան 25 հազար դոլար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գործարարը այս տեղեկությունը հայտնել է Կալիֆոռնիայում բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք վստահ ենք, որ երեք տարուց կկարողանանք իսկապես գրավիչ մեքենա ստեղծել, որը կարժենա ընդամենը 25 հազար դոլար։ Այն ամբողջովին ինքնակառավարվող կլինի», – ասել է Իլոն Մասկը։ Առանց վարորդի աշխատող ավտոմոբիլը 12 հազար դոլարով էժան կլինի, քան Model 3 սեդանը, որը Tesla-ի ամենաէժան մոդելն է։ Դրա գինը մոտ 37 990 դոլար է։