«Ընդամենը» 1400 դոլար. Gucci-ն խոտի կանաչ հետքերով հագուստ է վաճառքի հանել (լուսանկարներ)

Իտալական հայտնի Gucci նորաձևության տունը ներկայացրել է ջինսե կոմբինեզոն, որի վրա խոտի կանաչ «հետքեր» կան. հագուստի անսովոր մոդելը գնորդները կարող են ձեռք բերել «ընդամենը» 1400 դոլարով, գրում է  New York Post հրատարակությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ կանաչ հետքերը ջինսի վրա հայտնվել են «հատուկ մշակման» արդյունքում, իսկ կտորն ամբողջովին հարյուր տոկոսանոց բամբակ է:

Նշվում է, որ այս կոմբինեզոնը ստեղծելիս դիզայներների համար ոգեշնչման աղբյուր է ծառայել գրանժ ոճը:

Հայտնի է, որ նորաձևության տունը կոմբինեզոնից բացի գնորդներին առաջարկում է նաև կանաչ խոտի հետքերով ջինսե տաբատներ, որոնք ավելի էժան՝ 800 դոլար արժեն: