Քարդի Բիի դեմ դատական հայց են ներկայացրել. քույրերը թքել են Թրամփի կողմնակիցների վրա

Ռեփ երգչուհի Քարդի Բին, նրա քույրը՝ Հեննեսի Կարոլինան ու վերջինիս ընկերուհին հալածել են Դոնալդ Թրամփի աջակիցների խմբին, որոնցից մեկը Make America Great Again («Ամերիկան կրկին հզոր դարձնենք») գրությամբ գլխարկ է կրել։ Ամեն դեպքում, աղջիկների դեմ դատական հայցում դա են պնդում տուժածները։

Երեք տղամարդ հայտնել են, որ ոչ ոքի չեն խանգարել ու հանգիստ վայելել են արևոտ օրն ընտանիքների հետ, երբ 24-ամյա Հեննեսին հայտնվել է իրենց կողքին և սկսել է թքել իրենց վրա, վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնել միայն այն պատճառով, որ ընկերներից մեկը կրել է հայտնի կարմիր գլխարկը։ Քարդին հակառակն է պնդում. ռասիստ տղամարդիկ են ծաղրել քրոջը, քանի որ նա մուգ մաշկ ունի ու լեսբի է։ Հեննեսին հայտարարել է, որ իրեն հանգիստ չեն տվել՝ լսելով, որ ինքը խոսում է իսպաներենով ու կոպիտ կերպով ասել են՝ ԱՄՆ-ից հեռնալ սեփական երկիրը։

Սոցիալական ցանցերում շատերն են կարծում, որ Քարդիի վարկածը ճշմարտանման չէ։ Ռեփ երգչուհին առայժմ ոչ մի կերպ չի մեկանաբանել իրավիճակը և հավանաբար զբաղված է իր ու ռեփեր Offset-ի բաժանությամբ։