«Եթե անկեղծ, այո, սպասում եմ անցնի 2020-ը»․ Էմմա Մկրտչյանը՝ ծանր տարվա, նորությունների և երազանքի մասին - Showbiz.am

«Եթե անկեղծ, այո, սպասում եմ անցնի 2020-ը»․ Էմմա Մկրտչյանը՝ ծանր տարվա, նորությունների և երազանքի մասին

By

Էմման, ինչպես շատերը, ովքեր պլանավորել էին իրենց ամառային արձակուրդն անցկացնել արտերկրում՝ կարանտինի պատճառով չկարողացան մեկնել։ Բայց դերասանուհին չի դժգոհում ու նշում է․ «Շատ մեծ ցանկություն ունեի ամառն անցկացնել ծննդավայրում․ կարոտել եմ Ջավախքս, բայց չստացվեց։ Այս ամիսներն անցել են բուռն աշխատանքային, չեմ հասցրել հանգստանալ, ինչի համար նաև ուրախ եմ, որ կարանտինի ընթացքում պարապ չեմ նստել տանը»։

Վերջապես թատրոնները դանդաղ քայլերով վերադառնում են իրենց աշխատանքային բնականոն ռիթմին։ Դերասանուհին անհամբերությամբ և կարոտով է սպասում սիրելի բեմում կրկին հայտնվելուն և ասում․ «Ցավոք, դեռ թատերական կյանքում նորություններ չունենք, շատ եմ սպասում թատերաշրջանի բացմանը, հիվանդագին եմ տանում այս դադարը»։
Բացի թատրոնը, Էմման նաև նկարահանվում է հեռուստանովելներում և այլ հեռուստատեսային նախագծերում։ Դերասանուհին՝ խոսելով ֆիլմերում կամ հեռուստատեսային այլ նախագծերում նկարահանվելու առաջարկների մասին, պատմում է․ «Հեռուստատեսային ոլորտում առաջարկներ ունեմ, մի քանիսը քննարկման փուլում են, իսկ հիմա փոքր, բայց հետաքրքիր կերպարային գծով հանդես կգամ «Սիրո թևեր» հեռուստասերիալում»։
Էմման շատ է սիրում իր մասնագիտությունը, մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին ու ամենից շատ կարևորում է պարտաճանաչ ու ճշտապահ լինելը․ «Ամենակարևորը պունկտուալ լինելն է, տանել չեմ կարողանում, երբ աշխատանքում կարգապահություն չկա»,- ասում է նա։
Քանի որ տարին բավականին բարդ էր ու ոչ այնքան դրական միջադեպերով հագեցած, շատերն անհամբեր սպասում են 2020-ի ավարտին։ Էմման նույնպես հույս ունի, որ ծանր տարվա ավարտով կգան ավեի լավ ժամանակներ․ «Ցավոք, տարին ինձ համար նույնպես դատապարտված էր վատը լինել, շատ հարազատ մարդկանց կորցրի, եթե տարին մարդկային կյանքեր չխլի, մնացած ամեն ինչի հետ կհամակերպվեմ և եթե անկեղծ, այո, սպասում եմ անցնի 2020-ը՝ հուսալով, որ գալիք տարին իր հետ կբերի նոր էներգիա՝ ապրելու և ստեղծագործելու համար»,- անկեղծանում է դերասանուհին։
Անգամ դժվար ժամանակներում, Էմման չի կորցնում իր լավատեսությունն ու երազկոտությունը։ Պատմելով իր երազանքի մասին՝  նա ասում է․ «Երազում եմ ծովափին մեծ պատուհաններով տուն ունենալ ու ներդաշնակ լինել ինքս ինձ եվ աշխարհի հետ»։
Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն». Ավետ Բարսեղյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի. շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար». Նելլի Խերանյան

ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով...
Ավելին