Շերոն Սթոունը խոսել է իր մասնակցությամբ համբույրի լավագույն տեսարանի մասին

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը խոսել է լավագույն համբույրի տեսարանի մասին, որը խաղացել է իր ողջ կարիերային ընթացքում:

Ինչպես փոխանցում է Fox News-ը, պատասխանելով ամերիկյան Watch What Happens Live հաղորդաշարի հաղորդավար Էնդի Քոհենի հարցին, թե ով է եղել լավագույն համբույրի տեսարանի իր խաղընկերը, Սթոունն առանց տատանվելու տվել է Ռոբերտ Դե Նիրոյի անունը:

Դերասանները միասին նկարահանվել են «Խաղատուն» (Casino, 1995) ֆիլմում՝ մարմնավորելով ամուսինների:

«Ռոբերտ Դե Նիրոն, անկասկած, լավագույն համբուրվողն էր: Նա այն դերասանն էր, որով ամենից շատն էի հիանում: Ողջ կյանքս երազել եմ նրա հետ դեմ դիմաց նստել նոյն սեղանի շուրջ: Գուցե այն պատճառով, որ ես այդքան բարձր էի գնահատում նրան, ինձ համար դա համբույրի գագաթնակետն էր»,- խոստովանել է 62-ամյա դերասանուհին: