Երգչուհի Ալեքսան ամուսնանում է․ ո՞վ է նրա երիտասարդ փեսացուն (լուսանկարներ)

31-ամյա երգչուհի Ալեքսան իր ինստագրամյան հետևորդներին հայտնել է, որ շուտով ամուսնանալու է: Աստղի սիրելին՝ ֆիթնեսի 25-ամյա մարզիչ Վյաչեսլավ Դայչևը, Ալեքսային առաջարկ է արել, որը նա չի կարողացել մերժել: «Ես ասացի այո»,- գրել է Ալեքսան՝ հետևորդների հետ կիսելով ամուսնական մատանու լուսանկարով:

Զույգը հանդիպում է մոտ մեկ տարի: Առաջին անգամ Ալեքսան Դայչևի հետ սիրավեպը մեկնաբանել է ապրիլին: Սկզբում նրա ինստագրամում սկսեցին հայտնվել ոչ միայն սելֆիներ, այլև սիրելիի հետ լուսանկարներ, որոնց վերնագրերում երգչուհին հաճախ էր կիսվում Վյաչեսլավի նկատմամբ սիրո դրսևորումներով։