«Հարրի Փոթեր»-ի աստղն անճանաչելիորեն փոխվել է հանուն նոր դերի

Սեպտեմբերի 14-ին Netflix սթրիմինգային հարթակում կհայտնվի նոր A Babysitter’s Guide to Monster Hunting անունը կրող ֆանտաստիկ ֆիլմը, որում գլխավոր դերը բաժին է ընկել «Հարրի Փոթեր»-ի 33-ամյա աստղ Թոմ Ֆելթոնին։ Օրերս էլ համացանցում հայտնվել են Ֆելթոնի մասնակցությամբ լուսանկարների առաջին կադրերը, որոնցում երկրպագուները մի կերպ են իրենց սիրելի դերասանին կարողացել ճանաչել։ Լուսանկարներում դերասանը եղել է երկար կարմրավուն մազերով և հրեշի սարսափելի գրիմով։

Նման փոխակերպումը միանգամայն արդարացված է. Netflix-ի նոր ֆիլմում, որը նկարահանվել է Ջո Բալարինիի գրքերի շարքի հիման վրա, Թոմ Ֆելթոնը մարմնավորելու է գլխավոր չարագործ Բուգիմենին, ով Հելոուինի գիշերը երեխայի է առևանգում: Նկատելով երեխայի անհետացումը՝ երեխայի Քելի անունով դայակը (ֆիլմում խաղում է Տամարա Սմարթը) իր գործընկերների հետ միասին իսկական որս է սկսում չարագործի նկատմամբ:

Մեկ շաբաթ առաջ Թոմ Ֆելթոնն արդեն իսկ իր հետևորդների առջև հայտնվել էր Բուգիմենի կերպարով: Դերասանն իր Ինստագրամում տեղադրել էր լուսանկար, իսկ մեկնաբանության մեջ հետևորդներին դիմել իր կերպարի անունից. «Քաղցր երազներ, երեխաներ»։