Ստոցկայան ցույց է տվել` ինչպես է մեծացել հայ որդին. հետևորդերը կրկին այլ ուղղությամբ են դատողություններ արել

Հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայան Ինստագրամի իր էջում արդեն բավականին մեծացած որդու հետ գեղեցիկ սելֆի է հրապարակել։

«Ալեքսանդր Սերգեյի Աբգարյան»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին։

Սակայն գտնվել են օգտատերեր, որոնք Սաշայի արտաքինի մեջ տեսել են ոչ թե հոր՝ Սերգեյ Աբգարյանի գեները, այլ նմանացրել են նրան Ֆիլիպ Կիրկորովին։

«Այո, նա Կիրկորով Ալեքսանդր Ֆիլիպովիչ է», – գրել է երգչուհուն հետևորդներից մեկը։

Նաստյան բավականին սրամիտ պատասխան է տվել այս գրառմանը․ «Ալեքսանդր Սերգեյի Աբգարյան, բայց դուք, իհարկե, ավելի լավ գիտեք»։ Նա մեկնաբանության մոտ ուրախ սմայլիկներ է թողել։ Մեկ այլ բաժանորդ էլ հարցրել է առաջինին՝ արդյո՞ք նա տեսել է երեխայի հորը, վստահեցնելով, որ երեխան ու հայրը իրար շատ նման են։

Նշենք, որ երգչուհու ամուսինն ու երեխաների հայրը ռեստորանատեր Սերգեյ Աբգարյանն է։ Աբգարյանն ու Ստոցկայան ամուսնացել են 10 տարի առաջ։ Երգչուհին ամեն կերպ ջանում է երեխաների մոտ պահպանել սերը հայկական մշակույթի նկատմամբ։