3 մթերք, որոնք կանայք պետք է բացառեն իրենց սննդակարգից 40 տարեկանից հետո

Մարդու սննդակարգը շատ մեծ նշանակություն ունի նրա առողջության պահպանման ու լավ ինքնազգացողության համար, ուստի ճիշտ սնվելն ու առողջարար մթերք օգտագործելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։ Այնուամենայնիվ ոչ բոլորն են խստորեն հետևում այս խորհուրդներին՝ երբեմն օգտագործելով սննդամթերքի տեսակներ, որոնք չեն դասվում օգտակարների շարքին։

Ժամանակ առ ժամանակ նման մթերքի գործածությունը կարող է վտանգավոր չթվալ, մինչդեռ մարդիկ հաշվի չեն առնում, որ տարիքի հետ մարդու օրգանիզմը կարող է ավելի վատ յուրացնել անգամ օգտակար մթերքի որոշ տեսակները։ Ընդ որում՝ կանանց մոտ այս փոփոխություններն առավել ակնհայտ բնույթ են կրում, ուստի որոշակի սահմանափակումներ անելը հույժ կարևոր է լինում։ Սա է պատճառը, որ 40 տարեկանից հետո սննդաբանները խորհուրդ են տալիս կանանց անպայման վերանայել սննդակարգն ու բացառել սննդամթերքի որոշ տեսակներն առողջական մի շարք խնդիրներից խուսափելու համար։

Գազավորված քաղցր ըմպելիքներ

Գազավորված քաղցր ըմպելիքները խիստ վնասակար են բոլորի համար, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս առհասարակ բացառել դրանք սննդակարգից, սակայն 40-ն անց կանանց համար դրանք կարող են շատ ավելի վտանգավոր լինել  Հետազոտությունները ցույց են տվել, որ նման ըմպելիքների կանոնավոր գործածությունը կապված է սրտի հիվանդությունների զարգացման հավանականության բարձրացման հետ, իսկ այս հիվանդությունները համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառը։

Բացի այդ, ավելի քան 80 հազար կնոջ մասնակցությամբ հետազոտությունները ցույց են տվել, որ օրական մեկ բաժակ քաղցր գազավորված ըմպելիք օգտագործող կանանց մոտ հոդատապի զարգացման հավանականությունը 75%-ով ավելի բարձր է լինում, քան նրանց մոտ, ովքեր հազվադեպ են նման ըմպելիքներ օգտագործում։

Սպիտակուցային բատոններ նիհարել ցանկացողների համար

Ավելորդ քաշի դեմ պայքարող կանայք հաճախ են օգտագործում հատուկ սպիտակուցային բատոններ` դրանցով փոխարինելով լիարժեք լանչը, մինչդեռ օգտակար համարվող նման բատոնները նույնքան վնասակար են, որքան հասարակ շոկոլադային բատոնները։

Նման մթերքը ոչ միայն չի նպաստում քաշի նվազմանը, այլև կրող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Բանն այն է, որ շատ հաճախ դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար ու արմավենու յուղ որոնք հանգեցնում են քաշի ավելացման ու օրգանիզմում բորբոքային գործընթացների զարգացման։

Վերամշակում անցած միս

Տարատեսակ երշիկները, նրբերշիկներն ու վերամշակում անցած մսից պատրաստված այլ մթերքը հիանալի միջոց է շատ արագ քաղցը հագեցնելու համար, սակայն նման մթերքը խիստ վնասակար է օրգանիզմի համար։ Նման մսամթերքը բավական համեղ է, սակայն պարունակում է քաղցկեղածին նիտրատներ և հսկայական քանակությամբ աղ, որը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը։

European Cytokine Network պարբերականում հրատարակված հետազոտությունը ցույց է տվել, որ նիտրատները բարձրացնում են թթվայնացնող սթրեսի մակարդակը, ինչը կարող է վնասել մաշկում պարունակվող կոլագենն ու էլաստինը։ Այս տարրերը պատասխանատու են մաշկի թարմության, երիտասարդության ու պրկության համար, ուստի մսամթերքի նման ազդեցությունը կհանգեցնի մաշկի վաղաժամ ծերացման ու կնճիռների առաջացման։