Billboard Music Awards 2020. հայտարարվել են հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների անունները - Showbiz.am

Billboard Music Awards 2020. հայտարարվել են հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների անունները

By

Նախօրեին հայտնի են դարձել Billboard Music Awards հեղինակավոր մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Անվանակարգերի թվով առաջատար է դարձել Post Malone-ն (նա 15 անվանակարգում հավակնում է 16 մրցանակի)։ Երկրորդ տեղում է Lil Nas X-ը (12 անվանակարգ), 12-ական անվանակարգերում առաջադրված են Բիլի Այլիշը և Khalid-ը։

Անվանակարգերի հիմքում 2019թ.-ի մարտի 23-ից 2020թ.-ի մարտի 4-ն ընկած ժամանակահատվածի չարթերն են, քանի որ ի սկզբանե ծրագրվում էր մրցանակաները հանձնել ապրիլի 29-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճատռով այն հետաձգել են մինչեւ այս տարվա հոկտեմբեր։

Այս տարի երեք մրցանակ կհանձնվի երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ Billboard-ի չարթերում լավագույն ձեռքբերումների համար, ամենասոցիալական արտիստն ու լավագույն համագործակցությունը։ «Կուռք» պատվավոր մրցանակը կստանա Գարտ Բրուքսը։

Billboard Music Awards 2020 մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Լոս Անեջելսի «Dolby» կինոթատրոնում։ Այն կվարի Քելի Քլարքսոնը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Հարգանքի տուրք Անրի Վեռնոյի հիշատակին. «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսորին: Նոյեմբերի 28-ին՝...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Ժամանակն է հետամուտ լինել այն պատերազմական հանցագործություններին, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից». Սերժ Թանկյան

«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին հետևում է Արցախի ու Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին։...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Դուք էլ եք հաստատ այդ երազից տեսել, որ գոռում-գոռում ես ձայնդ դուրս չի գալիս, քեզ ոչ ոք չի լսում, որ փրկի». Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Արցախում ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ երազից չի կարողանում...
Ավելին