Աստղագուշակ սեպտեմբերի 25-ի համար

Խոյեր
Երազներին, որոնք անհանգստություն և վախ կառաջացնեն, չարժթշե ուշադրություն դարձնել: Նրանք չեն կարող կանխատեսել ոչ մի վատ բան, քանի որ պարզապես երեւակայության խաղ են և ոչ ավելին:

Ցուլեր
Դժվար կլինի չխոսել` ի պատասխան զրուցակցի կոպտության, բայց դա անհրաժեշտ է: Հակառակ դեպքում տեղի ունեցած հակամարտությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Երկվորյակներ
Սխալ գործելով՝ մի՛ հերքեք ձեր մեղքը: Ընդհակառակը, դուք պետք է ընդունեք այն և կատարվածից եզրակացություններ անեք, ապագայում դա լավ փորձ կլինի ձեզ համար:

Խեցգետիններ
Որքան շատ բան պլանավորեք այսօր, այնքան ավելի արագ և հեշտությամբ կկարողանաք գլուխ հանել դրանցից, այնպես որ, լիովին կարող եք ծանրաբեռնել ձեզ:

Առյուծներ
Կլինեն բազմաթիվ պահանջներ, որոնք հնչում են մի շարք մարդկանց կողմից, բայց դուք միայն պետք է ուշադրություն դարձնեք այն պահանջների վրա, որոնք ներկայացվում են մտերիմների կողմից:

Կույսեր
Օրը բարենպաստ է երկարաժամկետ հետաձգված գործերն ավարտին հասցնելու համար, բայց ավելի լավ է այսօր չսկսեք նոր նախագծեր իրականացնել՝ դրանք, ամենայն հավանականությամբ, չեն հաջողվի:

Կշեռքներ
Որքան էլ ձեր մտադրությունները լավն են, դուք չպետք է խառնվեք այլ մարդկանց գործերին: Լավագույն դեպքում մարդը կվիրավորվի, ամենավատ դեպքում՝ նա ձեզ կմեղադրի իր խնդիրների համար:

Կարիճներ
Ձեր ձախորդություններն ու անհաջողությունները մի վերագրեք հարազատներին: Նրանք մեղավոր չեն ձեր վատ տրամադրության համար, իսկ իրականում դուք անգամ դրա համար պատճառ չունեք:

Աղեղնավորներ
Էներգիայի հոսքն այսօր պետք է ուղղված լինի ոչ թե ինչ-որ անհանգստություններին, այլ ստեղծագործական գործունեության` օրինակ, սիրելի հոբիով զբաղվելուն:

Այծեղջյուրներ
Ոչ մի դեպքում չպետք է համակերպվեք դժվարության հետ: Դեռ ոչ-ոք չեղյալ չի հայտարարել դրական տրամադրվածությունը, այնպես որ պետք է մտածել միայն լավի մասին, և այն, անշուշտ, կկատարվի:

Ջրհոսներ
Այս օրը խստորեն հակացուցված է վստահել անծանոթ մարդկանց: Խաբեբաների զոհ դառնալու մեծ ռիսկ կա:

Ձկներ
Եթե նույնիսկ սխալ եք գործել, ապա աշխատեք ինքներդ խոստովանել ու քայլեր անել իրավիճակը շտկելու համար: Պետք չէ թույլ տալ, որ կաղմնակի մարդիկ Ձեզ քննադատեն: