Հայ լինելը թերությո՞ւն է․ հայուհու սթենդափը` ռուսական հաղորդման շրջանակներում

Համացանցում բավականին մեծ իրարանցում է առաջացրել Կարինա Մեյխանջանյանի սթենդափի անոնսը, որը վերաբերում է հայերին։ Կոմիկն անդրադառնում է հայերին ու հումորային դեպքեր է պատմում հենց իր կյանքից։
Պարզվում է Կարինան ռուսաց լեզվի ուսուցչուհի է։ Ծնողական ֆորումներից մեկում Կարինան կարդացել է մի մեկնաբանություն, որը բավականին տպավորել է իրեն։
Դուք ձեր երեխային ուսման կուղարկեի՞ք հայուհու մոտ հարցին ինչ որ մեկը պատասխանել էր․ «Այո, եթե դա նրա միակ թերությունն է»։
Իր սթենդափում Կարինան անդրադառնում է այն հարցին՝ արդյոք թերություն է հայ լինելն ու կատակելով պատմում է, թե ինչպես դադարել լինել հայ։